30 ապրիլի 2013 - 12:12 AMT
Լևոն Արոնյանը Ալյոխինի մրցաշարում կիսում է 3-5-րդ տեղերը

Ալյոխինի հուշամրցաշարում 7-րդ տուրից հետո Լևոն Արոնյանը 4 միավորով շարունակում է կիսել 3-5 տեղերը Մայքլ Ադամսի (Անգլիա) և Վիշվանաթան Անանդի (Հնդկաստան) հետ:

Մրցաշարի առաջատարն է Բորիս Գելֆանդը (Իսրայել) 4,5 միավորով, 2-րդ տեղում է Մաքսիմ Վաշիե-Լագրավը (Ֆրանսիա), որն իր ակտիվում նույնպես ունի 4,5 միավոր:

8-րդ տուրում հայ գրոսմայստերը կհանդիպի Լորան Ֆրեսինեի հետ (Ֆրանսիա):