5 դեկտեմբերի 2005 - 14:09 AMT
Հայոց ցեղասպանության զոհերի ժառանգները փոխհատուցում են պահանջում «Վիկտորիա» գերմանական ապահովագրական ընկերությունից
Հայոց ցեղասպանության զոհերի ժառանգները փոխհատուցման պահանջ են ներկայացրել «Դոյչե բանկ»-ին եւ «Վիկտորիա» գերմանական ապահովագրական ընկերությանը: «Շպիգել» հանդեսը մեջբերում է փաստաբան Վարդգես Եղիայանին, ըստ որի, «հայերը պահպանել են առնվազն 280 ապահովագրական պայմանագրեր»: «Հայտնի չէ, թե որքան է կազմում փոխհատուցման ընդհանուր գումարը, բայց խոսքը առնվազն տասնյակ միլիոնների մասին է», - ասել է հայազգի մեկ այլ իրավաբան Բրայան Կաբատեկը: Հայցը «Վիկտորիայի» նկատմամբ ներկայացվել է 16 ամիս առաջ Լոս Անջելեսում, սակայն դատաքննությունը հետաձգվում է, քանզի Գերմանիայի գերագույն դատարանը դեռ պետք է հստակեցնի, թե որ դատարանն է իրավասու քննելու գործը: Ավելի վաղ «Նյու Յորք լայֆ» ընկերությունը համաձայնել էր 20 միլիոն դոլար փոխհատուցել ցեղասպանության զոհերի ժառանգներին, իսկ «Աքսա» ֆրանսիական ընկերությունը` 14 միլիոն դոլար: