30 ապրիլի 2013 - 12:13 AMT
Օլեգ Սալենկո. Հենրիխ Մխիթարյանն արժանի է խաղալ Եվրոպայում, բայց ևս մեկ խաղաշրջան կանցկացնի «Շախտյորում»

ԱԱ-1994 լավագույն ռմբարկու Օլեգ Սալենկոն իր կարծիքն է հայտնել «Շախտյորի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի եվրոպական ապագայի մասին:

«Կարծում եմ, որ այո, նա արժանի է խաղալ Եվրոպայում, սակայն ևս մեկ խաղաշրջան կանցկացնի «Շախտյորում», քանի որ հաջորդ տարի խնդիր է դրված լավ հանդես գալ Չեմպիոնների լիգայում, և անտրամաբանական կլինի ազատ արձակել առաջատարներից մեկին: Ինձ թվում Ամհեդովի համար դա ձեռնատու չի լինի»,- Սալենկոյի խոսքն է մեջբերում faeri.ru-ն: