30 ապրիլի 2013 - 13:12 AMT
Հայաստանում կարող է բացվել Մոսկվայի պետական համալսարանի մասնաճյուղը

Հայաստանն ու Ռուսաստանը աչքի են ընկնում սերտ հարաբերություններով, այդ թվում նաև մարդկային առումով, պետք է պայմաններ ստեղծել դրանց զարգացման համար: Նման հայտարարությամբ հանդես եկավ Կովկասյան համագործակցություն» ոչ առևտրային գործընկերության ղեկավար, պատմական գիտությունների թեկնածու Նիկոլայ Սիլաևը Վոլգոգրադում տեղի ունեցած «Միասնությամբ նվաճված մեծ հաղթանակ. Կովկասի ժողովրդները Ստալինգրադի ճակատամարտում» պատմամշակութային համաժողովի շրջանակներում կայացած մամլո ասուլիսում: Ըստ նրա, ինչ վերաբերում է հումանիտար հարաբերություններին, ապա դրանք շատ վաղեմի ավանդույթներ ունեն: Նա կարևորեց մարդկային հարաբերությունները, որպես օրինակ նշելով, որ Հայաստանում գործում են 8 ռուսական բուհերի մասնաճյուղեր, քննարկվում է Հայաստանում ՄՊՀ մասնաճյուղի բացման հարցը, գործում են ռուսաց լեզվի ուսուցման անվճար դասընթացներ:

Իր հերթին Վոլգոգրադի շրջանի ղեկավար Սերգեյ Բոժենովը նշեց, որ Վոլգոգրադի հայ համայնքը ակտիվ մասնակցություն է ունենում բոլոր միջոցառումներին, Բարեկամութայն ծառուղու ստեղծմանը: Նա նշեց, որ ամեն ամիս հանդիպումներ են տեղի ունենում հայ համայնքի ներկայացուցիչների ու հայ եկեղեցականների հետ:

Գալիք աշնանը նախատեսվում է Վոլգոգրադի շրջանի պատվիրակության այցը Հայաստան: