Օլիմպիադա-2020. Տոկիոյի քաղաքապետը ներողություն է խնդրել իսլամական երկրներին վիրավորական խոսքերի համար![]() 30 ապրիլի 2013 - 14:02 AMT PanARMENIAN.Net - Տոկիոյի քաղաքապետ Նաոկի Ինոսեն ստիպված է եղել ներողություն խնդրել իսլամական երկրներին վիրավորական արտահայտություններ ասելու համար: The New York Times-ին տված իր վերջին հարցազրույցում Ինոսեն, մեկնաբանելով Ստամբուլի թեկնածությունը 2020թ. Օլիմպիական խաղերն անցկացման համար, հայտարարել է, որ իսլամական երկրները միայն մեկ ընդհանուր բան ունեն՝ դա Ալլահն է, և նրանք մշտապես պատերազմում են միմյանց դեմ, հայտնում է «Ռ-սպորտը»: Twitter-ի իր միկրոբլոգում քաղաքապետը գրել է, որ թերթը խեղաթյուրել է իր խոսքերը: Իսկ նրա աշխատակազմը պարզաբանել է, որ Ինոսեն նկատի է ունեցել, որ Օլիմպիադայի հավակնորդ առաջին իսլմական քաղաք լինելու հանգամանքը դեռ բավարար չէ այն ընդունելու համար, նույնը վերաբերում է նաև բուդդայական ու քրիստոնեական քաղաքներին: Օլիմպական խաղերը ընդունելուն հավակնում են Մադրիդը, Տոկիոն ու Ստամբուլը: Հաղթողի անունը հայտնի կդառնա 2013թ. սեպտեմբերի 7-ին: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |