Ապրիլի 30-ից մայիսի 5-ը Բելառուսում հայկական մշակույթի օրեր են

Ապրիլի 30-ից մայիսի 5-ը Բելառուսում հայկական մշակույթի օրեր են

PanARMENIAN.Net - Ապրիլի 30-ից մայիսի 5-ը Բելառուսում անցկացվում են հայկական մշակույթի օրեր, որին մասնակցում է 40 հոգուց բաղկացած պատվիրակությունը՝ ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Արթուր Պողոսյանի գլխավորությամբ: Այս մասին PanATRMENIAN.Net-ը տեղեկանում է մշակույթի նախարարության լրատվական բաժնից: Մշակույթի օրերին մասնակցում են Հայաստանի «Բարեկամություն» համույթը, նկարչուհի Արևիկ Պետրոսյանը, նախատեսվում են հայկական կինոյի օրեր: «Բարեկամություն» անսամբլը համերգներով հանդես կգա Մինսկում և Մոգիլյովում:

Մշակույթի օրերի պաշտոնական բացումը կկայանա մայիսի 1-ին Բելառուսի պետական ֆիլհարմոնիայի դահլճում: Մայիսի 2-ին, կինոյի տանը տեղի կունենա Հայկական ֆիլմերի օրերի բացումը՝ «Եթե բոլորը» ֆիլմով: Այնուհետև, Հանրապետության պալատում կներկայացվի նկարչուհի-դիզայներ Արևիկ Պետրոսյանի աշխատանքները: Մայիսի 3-ին, «Բարեկամություն» համույթը ելույթ կունենա ԱՊՀ-2013 մշակութային մայրաքաղաք Մոգիլյովում:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---