2013թ. ապրիլին մարտի համեմատ Հայաստանի սպառողական շուկայում գրանցվել է 0,1 տոկոս գնաճ

2013թ. ապրիլին մարտի համեմատ Հայաստանի սպառողական շուկայում գրանցվել է 0,1 տոկոս գնաճ

PanARMENIAN.Net - 2013թ. ապրիլին 2012թ. ապրիլի համեմատ արձանագրվել է 3,9 տոկոս գնաճ:

Ինչպես հայտնում է Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայությունը, պարենային ապրանքների (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ) գներն աճել են`4.3%, ոչ պարենային ապրանքներինը` 5.2%, ծառայությունների սակագներինը` 2.4%.

2013թ. ապրիլին մարտի համեմատ ՀՀ սպառողական շուկայում արձանագրվել է 0.1% գնանկում, ինչը մեծապես պայմանավորվել է պարենային ապրանքների (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ) 0.4% գնանկումով: Ոչ պարենային ապրանքների գները նշված ժամանակահատվածում աճել են 0.5%-ով, իսկ ծառայությունների ոլորտում գրանցվել է սակագների 0.2% հավելաճ:

Հանրապետության դիտարկվող 5 քաղաքներում 2013թ. ապրիլին մարտի համեմատ սպառողական գները նվազել են 1.0-0.3%-ով (գնանկման ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է ք. Թալինում), 4-ում գրանցվել է 0.1-0.2% գնաճ, իսկ երկուսում գների մակարդակը նախորդ ամսվա համեմատ մնացել է անփոփոխ: Մայրաքաղաքում սպառողական գների ընդհանուր մակարդակը նախորդ ամսվա համեմատ մնացել է անփոփոխ:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---