5 դեկտեմբերի 2005 - 18:58 AMT
Լյուբլյանայում կարող է հայտարարություն ընդունվել ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ
Լյուբլյանայում ակնկալվում է հայտարարության ընդունում Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի վերաբերյալ: Հայտարարությունում գնահատական կտրվի Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյալ բանակցային գործընթացի ներկա վիճակին: Նախօրեին Լյուբլյանայում տեղի է ունեցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ոչ պաշտոնական հանդիպումը Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հետ ընթրիքի սեղանի շուրջ: Երկու ժամից ավելի տեւած զրույցի ընթացքում քննարկվել է համատեղ հայտարարությամբ հանդես գալու հնարավորությունը, խորհրդակցությունները որի շուրջ շարունակվում են: Կողմերը նաեւ բանակցել են առաջիկայում կայանալիք Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հերթական հանդիպման շուրջ: Ակնկալվում է նաեւ, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահները առանձնազրույցներ կունենա Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարմերի հետ, հաղորդում է «Թրենդ» գործակալությունը: