ԵԽԽՎ-ում Թուրքիայի մասին զեկույցի վերաբերյալ հայկական կողմը երկու առաջարկությամբ է հանդես եկել

ԵԽԽՎ-ում Թուրքիայի մասին զեկույցի վերաբերյալ հայկական կողմը երկու առաջարկությամբ է հանդես եկել

PanARMENIAN.Net - Ապրիլի 22-26-ը Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նստաշրջանի ընթացքում քննարկվել է Թուրքիայի մասին զեկույցը, որի վերաբերյալ հայկական կողմը հանդես է եկել երկու առաջարկությամբ, որոնք վերաբերել են կրոնական փոքրմասնություններին և նրանց կրթական իրավունքներին։

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը տեղեկացրեց, որ հայկական կողմը առաջարկել է վերականգնել Թուրքիայիում կրոնական փոքրամասնությունների՝ իրավաբանական ծառայություններից և կրթական իրավունքից օգտվելու հնարավորությունը։ Հանձնաժողովը առաջարկություններին դրական եզարակացություն է տվել, և փոփոխություններ են կատարվել զեկույցում:

Ապրիլի 24-ին հայկական պատվիրակությունը մասնակցել է Ստրասբուրգի Հանրապետության հրապարակում Հայոց ցեղասպանության 98-րդ տարելիցի կապակցությամբ կազմակերպված միջոցառմանը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---