Դամասկոսի պայթյունը` ՀՀ դեսպանատանը մոտ. ԱԳՆ-ն դեռ տեղեկություն չունի` կան տուժած սիրիահայեր, թե` ոչ

Դամասկոսի պայթյունը` ՀՀ դեսպանատանը մոտ. ԱԳՆ-ն դեռ տեղեկություն չունի` կան տուժած սիրիահայեր, թե` ոչ

PanARMENIAN.Net - ՀՀ ԱԳՆ-ն դեռ տեղեկություն չունի Դամասկոսի Ալ-Մերժե շրջանում, որտեղ գտնվում է նաև Հայաստանի դեսպանատունը, ահաբեկչության հետևանքով սիրիահայեր տուժել են, թե՝ ոչ. տվյալները ճշտվում են: Այս մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասաց ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը:

Նա տեղեկացրեց, որ ՀՀ դեսպանատան աշխատակիցները չեն տուժել, դեսպանատանը նյութական վնաս չի հասցվել:

Ահաբեկչության հետևանքով զոհվել է առնվազն 13 խաղաղ բնակիչ, տուժել` 70 մարդ, որոնցից շատերը ծանր վիճակում են:Ըստ ականատեսների, պայթել է ականապատ մեքենան: Մերձակա տների պատուհանների ապակիները կոտրվել են, վնասվել են կայանված ավտոմեքենաները:

Պայթյունի պատասխանատվությունը դեռ ոչ ոք չի ստանձնել: Իշխանությունը մեղադրում է զինյալ ընդդիմադիրներին: Նրանք դեռ չեն մեկնաբանել ահաբեկչական գործողությունը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---