Լի Կեցյանը շնորհավորել է Տիգրան Սարգսյանին վարչապետի պաշտոնում վերանշանակվելու կապակցությամբ

Լի  Կեցյանը շնորհավորել է Տիգրան Սարգսյանին վարչապետի պաշտոնում վերանշանակվելու կապակցությամբ

PanARMENIAN.Net - Շնորհավորելով իր հայաստանցի գործընկերոջը` Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Պետական խորհրդի նախագահ Լի Կեցյանն իր ուղերձում ասում է.

«Ձերդ Գերազանցություն, Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում վերանշանակվելու կապակցությամբ Ձեզ եմ հղում իմ անկեղծ շնորհավորանքները և լավագույն մաղթանքները:

Դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր անցած 21 տարիների ընթացքում Չինաստանի և Հայաստանի միջև բարեկամական հարաբերությունները նորանոր արդյունքների են հանգեցրել:

Մեր երկրների միջև կայուն կերպով ամրապնդվում է քաղաքական փոխվստահությունը, աստիճանաբար ընդլայնվում է բիզնես համագործակցությունը, ակտիվանում են հումանիտար կապերը, սերտորեն համագործակցություն է ընթանում ՄԱԿ-ի և այլ միջազգային կազմակերպությունների շրջանակներում:

Փորձը ցույց է տալիս, որ մեր երկրների միջև բարեկամական համագործակցության զարգացումը բխում է թե´ մեր երկրների և թե´ մեր ժողովուրդների կենսական շահերից:

Ես բարձր եմ գնահատում Ձեր կաևոր ներդրումը և մշտական ուշադրությունը Չինաստանի և Հայաստանի միջև հարաբերությունների զարգացման նկատմամբ: Իմ պատրաստակամությունն եմ հայտնում Ձեզ հետ միասին ամեն ջանք գործադրել՝ բոլոր ոլորտներում փոխշահավետ համագործակցության շարունակական զարգացումն ապահովելու համար՝ ի շահ մեր երկրների և ժողովուրդների: Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և ամենայն բարիք, Ձեր երկրին՝ բարգավաճում և հզորություն, իսկ ժողովրդին՝ բարօրություն և երջանկություն», հայտնում է կառավարության մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---