Տեր-Պետրոսյան. Սերժ Սարգսյանն արբեցած է միջազգային աջակցությունից ու թքած ունի ներքաղաքական բողոքի վրա30 ապրիլի 2013 - 20:18 AMT PanARMENIAN.Net - Ազատության հրապարակում Հայ ազգային կոնգրես կուսակցության հանրահավաքը թեև Երևանի ավագանու ընտրություններին է նվիրված, սակայն ՀԱԿ նախագահ Լևոն Տեր Պետրոսյանը նախ իր ելույթը սկսեց մի քանի կարևորագույն իրադարձություններ ամփոփելով, քանի որ ՀԱԿ նախորդ հանրահավաքից անցել է մոտ 10 ամիս: Լևոն Տեր-Պետրոսյանը նախ անդրադարձավ փետրվարի 18-ին տեղի ունեցած նախագահի ընտրություններին և հայտարարեց, որ Հայաստանի ավազապետական ռեժիմին ևս մեկ անգամ հաջողվեց կեղծիքով պահպանել իշխանության լծակներն ու երկիրը թալանելու արտոնագիր ստանալ: Նա նկատեց, որ դրա հետ մեկտեղ ժողովրդի ճշմարտությունը ևս մեկ անգամ ապտակ հասցրեց իշխանություններին: «Այն էլ ոչ թե չար, այլ՝ այսպես ասած, բարի ընտրությունների պարագայում»,- նկատեց Լևոն Տեր Պետրոսյանը: ՀԱԿ նախագահի բնորոշմամբ` միջազգային հանրությունն ու դիտորդները նորից աչք փակեցին խախտումների վրա: Եվ առաջնորդվելով աշխարհաքաղաքական շահերով, կրկին սատար կանգնեցին Սերժ Սարգսյանին, ի տարբերություն 2008թ.-ի, այս ընտրություններին նրան շնորհավորեց նաև ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման: Լևոն Տեր-Պետրոսյանն ընդգծեց, որ ՀՀ քաղաքացիների մեծամասնությունը չի ընդունում անցած ընտրությունների արդյունքներն ու Սերժ Սարգսյանին լեգիտիմ նախագահ չի համարում: «Կառավարման երկրոդ ժամկետում ձեռնարկած առաջին իսկ քայլերը՝ վարաչապետի վերանշանակումն, օրինակ, ցույց է տալիս, որ նա արբեցած է միջազգային աջակցությունից ու թքած ունի ներքաղաքական բողոքի ու ընտրողի կարծիքի վրա»,- նկատեց ՀԱԿ նախագահը: Ըստ նրա` սա չի նշանակում, որ ռեժիմը չի զբաղվելու կեղծ բարեփոխումներով. «Իրականում, սակայն, կեղծ բարեփոխումների քողի տակ Սերժ Սարգսյանը փորձելու է լուծել ռեժիմի ոչ լոյալ տարրերից ազատվելու ու իշխանությունն ավելի նեղ շրջանակի մարդկանց ձեռքում կենտրոնացնելու ապահովման հարցը»: ՀԱԿ նախագահի խոսքով` Սերժ Սարգսյանի շահած երկրորդ հաղթանակը չի նշանակում, որ նա ավելի ուժեղ է, քան 2008-ին. «Ոչ, օր օրի նա ավելի է թուլանալու: Եթե դեռ կան մարդիկ որ հավատում են նրա հաղթանակին, կհասկանան՝ սա Պյուրոսյան հաղթանակ է, այն էլ տարած ոչ թե թշնամու, այլ քո իսկ ժողովրդի նկատմամբ»: ՀԱԿ առաջնորդը նշեց, որ Երևանի ընտրությունները ևս պետք է դիտարկել այս ամենի կոնտեքստում: Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |