6 դեկտեմբերի 2005 - 14:54 AMT
Մոսկվայում «սափրագլուխները» վիրավորել են մի հայ երիտասարդի
Դեկտեմբերի 5-ին Մոսկվայի հարավ-արեւելյան շրջանում տեղի ունեցած ծեծկռտուքի ընթացքում սառը զենքով վիրավորվել է մի հայ երիտասարդ: Մոսկվայի իրավապահ մարմինները հայտնել են, որ կռիվը հրահրել են ծայրահեղական այզգայնամոլական խմբավորման «սափրագլուխները»` դատելով նրանց արտաքին տեսքից: Վերջիններս բախվել են ԱՊՀ տարբեր երկրներ ներկայացնող մի խումբ բանվորների հետ: Բանվորների թվում է եղել 34-ամյա Մհեր Ժամhարյանը, ով բնակվում էր Ռուսաստանի Պենզայի երկրամասում: Նա տեղափոխվել է հիվանդանոց: Փաստի առնչությամբ հարուցվել է քրեական գործ: Անցյալ շաբաթ Ռուսաստանում սպանվել էին Հայաստանի երկու քաղաքացիներ Լեւ Կարապետյանը եւ գործարար Արմեն Եղիազարյանը: Երկու դեպքում էլ հարուցվել է քրեական գործ, կատարվում են օպերատիվ-քննչական միջոցառումներ: