Հ.Պողոսյան. Ինտերպոլի հետ համագործակցությունը չպետք է տարվի միայն հետախուզական աշխատանքներով

Հ.Պողոսյան. Ինտերպոլի հետ համագործակցությունը չպետք է  տարվի միայն հետախուզական աշխատանքներով

PanARMENIAN.Net - Այսօր ՀՀ ոստիկանության կոլեգիայի նիստերի դահլիճում տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետությունում Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոյի հետ համագործացություն իրականացնող ֆունկցիոնալ պատասխանատու կապի սպաների սեմինար-հանդիպումը:

Հանցավորության դեմ պայքարի գործում կարևորելով ոստիկանության Ինտերպոլի ԱԿԲ-ի և տարածքային ստորաբաժանումների միջև համագործակցությունը` ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Հունան Պողոսյանը նշեց, որ այսօր այդ համագործակցությունը դեռևս բավարար հիմքերի վրա չէ: «Համագործակցությունը չպետք է տարվի միայն հետախուզական աշխատանքներով, այն պետք է առավել ընդգրկուն, առավել արդյունավետ լինի բոլոր առումներով»,- ասաց նա:

Արդյունավետ համագործակցության անհարժեշտության մասին խոսեց նաև ոստիկանության շտաբի պետ Վարդան Եղիազարյանը. «Ինտերպոլի բյուրոն անվերջ զարգանում է, ուրեմն անհրաժեշտ են համագործակցության նոր եզրեր, նոր մոտեցումներ»:

Հայաստանի Հանրապետությունում Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոյի պետ Արա Ֆիդանյանի ելույթից հետո ցուցադրվեց Ինտերպոլի մասին պատմող ֆիլմ:

Սեմինար-հանդիպման ժամանակ ելույթ ունեցողները խոսեցին նաև Ինտերպոլի ուղիներով իրականացվող միջազգային հետախուզման, առևանգված տրանսպորտային միջոցների հայտնաբերման և այլ հարցերի շուրջ: Այս մասին հայտնում են ոստիկանության մամուլի ծառայությունից:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---