1 մայիսի 2013 - 13:03 AMT
ՖԻԴԵ-ի մայիսյան վարկանիշում Լևոն Արոնյանը զբաղեցնում է երկրորդ տեղը

Մայիսի 1-ին ՖԻԴԵ-ն հրապարակել է աշխարհի ուժեղագույն շախմատիստների վարկանիշը: Լևոն Արոնյանը երկրորդ տեղում է: Նա ունի 2831 միավոր:

Վարկանիշը նախկինի պես գլխավորում է Մագնուս Կարլսենը (Նորվեգիա) 2868 միավորով: Երրորդ տեղում Վլադիմիր Կրամնիկն է 2811 միավորով:

Ուժեղագույն շախմատիստների վարկանիշում ընդգրկված են ևս 3 հայ շախմատիստներ: Վլադիմիր Հակոբյանը բարձրացել է 39-րդ տեղը, Սերգեյ Մովսիսյանը՝ 57-րդն է, Գաբրիել Սարգսյանը՝ 76: