1 մայիսի 2013 - 13:01 AMT
Վթար՝ հրդեհի բռնկումով. Կա տուժած

Այսօր՝ ժամը 02.05-ին, ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Տանձուտ - Արևիկ ավտաճանապարհի 3-րդ կմ-ում տեղի է ունեցել ավտովթար` հրդեհի բռնկումով: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «Պորշ Կայեն» մակնիշի 999 NO 99 պետհամարանիշով (վարորդ Ա. Գալստյան, ծնված 1989 թ.) և «Վոլկսվագեն» մակնիշի 08 ОՍ 889 պետհամարանիշով (վարորդ Կ. Դանիելյան) ավտոմեքենաները, ինչից «Պորշ Կայեն» ավտոմեքենան բռնկվել է: Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ Ա.Գալստյանը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է Արմավիր քաղաքի բժշկական կենտրոն: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար: