Նոր Հարավային Ուելսի խորհրդարանն ընդունել է ասորիների, հույների և հայերի ցեղասպանությունները

Նոր Հարավային Ուելսի խորհրդարանն ընդունել է ասորիների, հույների և հայերի ցեղասպանությունները

PanARMENIAN.Net - Այսօր պատմական աննախադեպ իրադարձություն է տեղի ունեցել. Նոր Հարավային Ուելսի խորհրդարանը օրենսդիր խորհրդի նիստում միաձայն ընդունվել է ասորիների, հույների և հայերի ցեղասպանությունների վերաբերյալ միջնորդությունը: Այս մասին տեղեկացնում է Assyrian International լրատվական գործակալությունը:

Ասորական համընդհանուր դաշինքի գլխավոր քարտուղարի տեղակալ Հերմեզ Շահենը նշել է, որ ասորի ժողովրդի համար սա պատմական աննախադեպ պահ է: «Ասորիները տարիներ շարունակ պայքարում են, որպեսզի Օսմանյան կառավարության ղեկավարության, շովինիստական կուսակցության` երիտթուրքերի կողմից 1914-1923թթ իրականացված ցեղասպանությունը միջազգային ճանաչում ստանա: Այս ճանաչումը հզոր հակազդության միջոց է հատկապես այսօրվա Թուրքիայի համար, որը դեռ անտեսում կամ բացահայտ հերքում է Օսմանյան կայսրությունում քրիստոնյա փոքրամասնությունների ցեղասպանությունները: Իրաքում, Սիրիայում և Թուրքիայում ապրող ասորիներն անընդհատ վճարել են ցեղասպանությունը մերժելու գինը»,- ասել է Հերմեզ Շահենը:

«Տարիների ընթացքում այս խորհրդարանում ավելանում էր պատգամավորների թիվը, որոնք մտածում էին, որ պետք է ճանաչել ասորիների, հույների և հայերի ցեղասպանությունները: Դեռ 1997-ին հայերի ցեղասպանության մասին համապատասխան որոշում էինք կայացրել, իսկ հիմա ժամանակն էր ասորիների և հուների միջնորդությունը ևս ընդունել: Պատմությունը հնարավոր չէ ջնջել կամ մոռանալ: Մենք պետք է հիշենք և ճիշտ խոսենք», - ասել է ՆՀՈւ խորհրդարանի օրենսդիր խորհրդի անդամ Ֆրեդ Նայլը: ՆՀՈւ խորհրդարանին ցեղասպանությունը ճանաչելու խնդրով դիմել են ասորական համընդհանուր դաշինքը, Ավստրալիայի հունական խորհրդը և հայկական ազգային կոմիտեն համատեղ:

Նույն խորհրդարանը դեռ 1997թ. ապրիլի 17-ին բանաձև էրրում ընդառաջելով տեղի հայ համայնքին, դատապարտել էր Օսմանյան կայսրության տարածքում կատարվածը` որակելով դրանք 20-րդ դարի առաջին ցեղասպանություն: Ապրիլի 24-ը հայտարարվել էր հայ զոհերի հիշատակի օր և հայերի ցեղասպանությունը պաշտոնապես դատապարտելու կոչ էր արվել Ավստրալիայի կառավարությանը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---