1 մայիսի 2013 - 13:50 AMT
ԲՀԿ պատգամավոր. Վաղվա բազմահազարանոց հանրահավաքով կամփոփվի քարոզարշավը

ԲՀԿ-ն երեբեք էժանագին քարոզչություն չի արել, իսկ արած քարոզարշավն էլ միայն բարձր մակարդակով է եղել, կարծում է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահան Բաբայանը:

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նա հայտարարեց, որ Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավի ընթացքում բոլոր հնարավոր միջոցները, տարբերակներն օգտագործել են հանրությանն իրենց ծրագրերը, մոտեցումները ներկայացնելու համար: «Վաղվա բազմահազարանոց հանրահավաքով կամփոփվի քարոզարշավը»,- ասաց նա:

Վահան Բաբայանը քարոզարշավի ընթացքը դրական է համարում և կարծում է, որ մայիսի 5-ի ընտրություններին բավական լավ արդյունք են գրանցելու:

Վահան Բաբայանը նշեց, որ ԲՀԿ-ն շարունակում է ընտրական ցուցակների ճշգրտման գործընթացը: