6 դեկտեմբերի 2005 - 17:15 AMT
Լյուբլյանայում տեղի է ունեցել Բալթիայի եւ Հարավային Կովկասի ԱԳՆ ղեկավարների հանդիպումը 3+3 ձեւաչափով
Սլովենիայի մայրաքաղաք Լյուբլյանայում այսօր տեղի է ունեցել Բալթիայի եւ Հարավային Կովկասի ԱԳՆ ղեկավարների հանդիպումը 3+3 ձեւաչափով: Ըստ Լատվիայի ԱԳՆ հաղորդագրության, հանդիպմանը անդրադարձ է եղել տարածաշրջանների երկկողմ համագործակցությանը, ինչպես նաեւ համագործակցությանը միջազգային կազմակերպությունների շրջանակներում: Ըստ ԱԳՆ-ի, Հարավային Կովկասի երկրների ներկայացուցիչները պատրաստակամություն են հայտնել համագործակցելու Եվրոպական հարեւանության քաղաքականության շրջանակներում, հատկապես հետաքրքրական եւ օգտակար համարելով հենց մերձբալթյան պետությունների բարեփոխումների փորձը ԵՄ անդամ երկրներից: Նախարարները պայմանավորվել են նաեւ, որ առաջիկայում Հյուսիսային երկրների եւ մերձբալթյան երկրների ԱԳՆ ղեկավարների հանդիպումներից մեկին կարող են հրավիրվել նաեւ Հարավային Կովկասի պետությունների ներկայացուցիչները: Լատվիայի արտգործնախարար Արթիս Պաբրիկսը (Ժողովրդական կուսակցություն) նշել է Լատվիայի ոչ միայն հաջող համագործակցությունը Վրաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի հետ, այլ նաեւ այդ առումով առկա մեծ ներուժը, հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը: