1 մայիսի 2013 - 15:19 AMT
ՄԱԿ-ը խիստ քննադատության է ենթարկել Ադրբեջանին

Նախօրեին Ժնևում տեղի ունեցավ ՄԱԿ Մարդու իրավունքների խորհրդի հերթական նիստը, որտեղ քննարկվել է իրավիճակն Ադրբեջանում:

Պաշտոնական Բաքվի պատվիրակության ղեկավար, փոխարտգործնախարար Խալաֆ Խալաֆովը զեկույց է ներկայացրել մարդու իրավունքների ապահովման վերաբերյալ:

Հետխորհրդային տարածքի երկրների ներկայացուցիչները հիմնականում դրական էին արտահայտվում Ադրբեջանում տիրող իրավիճակի մասին: Իսկ Եվրոպայի ու ԱՄՆ ներկայացուցիչների մեծ մասը հանդես եկան խիստ քննադատությամբ:

Նրանք հորդորեցին հարգել ԵԽԽՎ բանաձևի պահանջները և թույլ տալ հանրահավաքները, վերջ տալ մամուլի ճնշումներին, հարգել խոսքի ազատությունը, երկխոսություն սկսել քաղաքացիական հանրության հետ և այլն:

ԱՄՆ ներկայացուցիչը մտահոգություն է հայտնել լրագրողների ձերբակալությունների առնչությամբ, կոչ անելով ազատ արձակել ԶԼՄ-ների ներկայացուցիչներին, չխոչընդոտել ՈԿԿ գործունեությանը: 83 պետություններ իրենց խորհուրդները ներկայացրեցին Ադրբեջանի կառավարությանը, որը պետք է 6 ամսվա ընթացքում ընդունի դրանք կամ մերժի:

Տեղական և միջազգային իրավապաշտպանները ներկայացրեցին այլընտրանքային զեկույց, հայտնում է contact.az-ը: