1 մայիսի 2013 - 14:56 AMT
Նախագահը շնորավորել է ակադեմիկոս Վիլեն Հակոբյանին՝ ծննդյան 75-րդ տարեդարձի առթիվ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս Վիլեն Հակոբյանին՝ ծննդյան 75-րդ տարեդարձի առթիվ և վաստակաշատ գիտնականին մաղթել առողջություն ու հետագա արգասաբեր գործունեություն:

«Անուրանալի է Ձեր ներդրած ավանդը հայրենի բժշկագիտության և մանկավարժության ասպարեզներում, որն իր արժանի գնահատականն է ստացել ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում»,-ասված է ՀՀ նախագահի շնորհավորական ուղերձում: