6 դեկտեմբերի 2005 - 17:33 AMT
Երեւանը պատրաստ է աջակցել Կիեւին ԱՀԿ-ին անդամակցելու ճանապարհին
Ուկրաինայի արտգործնախարարության մամլո ծառայության ղեկավար Վասիլի Ֆիլիպչուկը հղում անելով Ուկրաինայի արտգործնածարար Բորիս Տարասյուկի եւ Հայաստանի արտգործնախարար Վարդան ՕսկանյանիՍլովենիայում կայացած հանդիպմանը, հաղորդել է, որ Հայաստանը պատրաստ է աջակցել Կիեւին Առեւտրի համաշխարհային կազմակերպությանը անդամակցելու ճանապարհին: «Վ.Օսկանյանը հայտնել է Հայաստանի քաղաքական ղեկավարության պատրաստակամությունը աջակցելու մեր երկրին այդ միջազգային կազմակերպությանը անդամակցելու ճանապարհին»,-ասվում է հաղորդագրության մեջ: Հանդիպմանը դիվանագետները անդրադարձել են նաեւ կողմերի քաղաքական երկխոսության եւ եվրաինտեգրման հարցում համագործակցության ակտիվացման միջոցներին: Նրանք բարձր են գնահատել տարածաշրջանային անվտանգության համակարգի կայունացման մասին ազդանշանները, որոնք գրանցվել են դեկետմբերի 1-2 Կիեւում կայացած Ժողովրդավարական ընտրության ընկերակցության համաժողովում: Նախկինում Ուկրաինան նախատեսում էր անդամակցել ԱՀԿ-ին դեռեւս մինչեւ 2006 թվականը, ակնկալելով, որ նման որոշում կարող է կայացվել ԱՀԿ նախարարական կոնֆերանսում, որը կայանալու է դեկտեմբերին Հոնգկոնգում, հաղորդում են «Ուկրաինսկիե նովոստին»: