1 մայիսի 2013 - 15:55 AMT
Հրդեհ է բռնկվել Չարենցավանի «Ձուլակենտրոն» գործարանում

Այսօր, ժամը 13.47-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքի «Ձուլակենտրոն» գործարանում: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Այս մասին PanARMENIAN.Net-ին հաղորդում են ԱԻՆ լրատվական ծառայությունից և հաղորդում նաև, որ կտրվի լրացուցիչ տեղեկություն:

Այս գործարանը մասնագիտացած է պողպատե, թուջե և ալյումինե ձուլվածքների արտադրության ուղղությամբ և ձուլվածքներ է թողարկում հանրապետության արդյունաբերական տարբեր ոլորտների համար: