1 մայիսի 2013 - 16:42 AMT
Սերգեյ Կասպարովը Մայորկայի օփենում 3 տուրից հետո վաստակել է 2,5 միավոր

Գրոսմայստեր Սերգեյ Կասպարովը (Բելառուս) Իսպանիայի Մայորկա կղզում անցկացվող օփենում երեք տուրից հետո վաստակել է 2,5 միավոր և առաջատարներից հետ է մնում կես միավորով:

Իսկ գրոսմայստեր Կարեն Մովսիսյանը (Հայաստան) ունի 2 միավոր, հաղորդում է armchess.am-ը:

Գրոսմայստեր Գրիգոր-Սևակ Մխիթարյանն էլ Բրազիլիայի Պոնտա Նեգրա քաղաքում անցկացվող աշխարհի առաջնության 2.4 փնջային մրցաշարում հինգ տուրից հետո ունի 3,5: ՖԻԴԵ-ի վարպետության թեկնածու Արմեն Բրուտյանը վաստակել է 3 միավոր:

Աղյուսակը 4,5-ական միավորով գլխավորում են գրոսմայստերներ Ալեքսանդր Ֆիերը (Բրազիլիա) և Դեյսի Կորին (Պերու):