1 մայիսի 2013 - 16:52 AMT
Չարենցավանի «Ձուլակենտրոն» գործարանում բռնկված հրդեհը մարվել է

Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքի «Ձուլակենտրոն» գործարանում բռնկված հրդեհը մարվել է ժամը 13.54-ին: Երկաթե վառարանում այրվել են ռետինե խողովակներ և երկաթե ձուլակտորներ: Այս մասին PanARMENIAN.Net-ին հաղորդում են ԱԻՆ լրատվական ծառայությունից:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ այսօր, ժամը 13.47-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքի «Ձուլակենտրոն» գործարանում: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Այս գործարանը մասնագիտացած է պողպատե, թուջե և ալյումինե ձուլվածքների արտադրության ուղղությամբ և ձուլվածքներ է թողարկում հանրապետության արդյունաբերական տարբեր ոլորտների համար: