Արոնյանը շնորհակալություն է հայտնել հայ երկրպագուներին, ովքեր սատարում էին նրան Ալյոխինի հուշամրցաշարում

Արոնյանը շնորհակալություն է հայտնել հայ երկրպագուներին, ովքեր սատարում էին նրան Ալյոխինի հուշամրցաշարում

PanARMENIAN.Net - Լևոն Արոնյանը շնորհակալություն է հայտնել հայ երկրպագուներին, որոնք սատարում էին նրան Ալյոխինի մրցաշարում Փարիզում և Սանկտ Պետերբուրգում:

Արոնյանը հաղթող դարձավ 5,5 միավորով՝ լրացուցիչ արդյունքներով առաջ անցնելով Բորիս Գելֆանդից:

«Շատ կարևոր է հոգեբանական պատրաստությունը: Պարտությունից հետո միշտ պետք է տրամադրվել դրականի: Հաղթելու համար վճռորոշ պարտիայում բազմամյա փորձ է պետք: Ես կարծում էի, որ Լոնդոնից հետո շատ հոգնած կլինեմ, սակայն չէի կարող չմասնակցել նման հրաշալի մրցաշարի: Շախմատը թույլ է տալիս մարդուն ստեղծագործաբար մոտենալ ամեն ինչին»,-ասել է Արոնյանը:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---