Խոշոր վթար` Տաթև-Հալիձոր ճանապարհին. 6 մարդ է զոհվել

Խոշոր վթար` Տաթև-Հալիձոր ճանապարհին. 6 մարդ է զոհվել

PanARMENIAN.Net - Այսօր ժամը 16.58-ին ահազանգ է ստացվել, որ Տաթև-Հալիձոր ճանապարհին ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել. կան տուժածներ:Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «ԳԱԶ 2410» մակնիշի 62 ՏԼ 928 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և գլորվել դեպի մոտակա ձորում կառուցված հանգստի տաղավարում հանգստացող մարդկանց վրա: Ըստ նախնական տվյալների՝ կա 6 զոհ և 3 վիրավոր:

ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ վթարի հետևանքով մահացել են Սյունիքի մարզի Քարահունջ գյուղի բնակիչներ` 1976 թ. ծնված Վրույր Ղազարյանը (ավտոմեքենայի վարորդ), 2007 թ. ծնված Սերոբ Ղազարյանը, 2002 թ. ծնված Սիլվիկ Ղազարյանը, 1984 թ. ծնված Հերմինե Օհանջանյանը, 1998 թ. ծնված Աիդա Թունյանը, Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշեն գյուղի բնակիչ` 1973 թ. ծնված Հայկ Մարտիկյանը:

Վիրավորվել են Սյունիքի մարզի Քարահունջ գյուղի բնակիչներ` 1990 թ. ծնված ԳրիգորԱվետյանը, 1992 թ. ծնված Նոնա Թունյանը և 2003 թ. ծնված Վահե Թունյանը:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---