2 մայիսի 2013 - 11:40 AMT
ԱՀԿ. Թռչնագրիպի նոր տարատեսակը լուրջ սպառնալիք է մարդու առողջությանը

Չինաստանում ի հայտ եկած H7N9 վիրուսի տարատեսակը լուրջ սպառնալիք է մարդու առողջությանը, հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը:

Վիրուսը հայտնաբերվել է 2013թ. մարտին և այժմ վարակված է առնվազն 126 մարդ, որից 24-ը մահացել են:

Դեռ հայտնի չէ, թե կհանգեցնի արդյոք վիրուսի մուտացիան մարդուց մարդուն անցելու հատկության զարգացմանը: Ըստ մասնագետների, այժմ այն փոխանցում են միայն վարակված թռչունները: