Հայաստանում գործարկվեց Հարավային Կովկասի տարածքում առաջին հողմակայանը

PanARMENIAN.Net - Հայաստան առաքվող ռուսական գազի սակագների հնարավոր բարձրացումը մեծ ցնցումներ չի առաջացնի: Նման կարծիք է հայտնել Հայաստանի էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը դեկտեմբերի 6-ին երկրի Լոռվա մարզում` Պուշկինի լեռնանցքում Հարավային Կովկասի տարածքում առաջին հողմակայանի գործարկման արարողության ժամանակ: Նրա խոսքերով, գազի գները հանրապետությունում ցածր էին եւ չէին համապատասխանում միջազգային շուկայում առկա գներին, ինչը նպաստում էր Հայաստանի էներգետիկ ոլորտի զարգացմանը: Արմեն Մովսիսյանի խոսքերով, Իրանի հետ բանակցություններ են ընթանում Հայաստան հեղուկ վառելիք առաքելու շուրջ: Մասնավորապես, նրա խոսքերով, «դիտարկվում է Իրանից Հայաստան հեղուկ վառելիքի առաքման երկու տարբերակ` փոքրածավալ խողովակաշարի, ինչպես նաեւ ավտոտրանսպորտի միջոցով»: Նշենք, որ Իրանը եւ Հայաստանը այժմ իրականացնում են երկու երկրները կապող երկրորդ ավտոմայրուղու շինարարության նախագիծը: Այդպես 2007 թվականի սկզբին նախատեսվում է շահագործման հանձնել Իրան-Հայաստան գազատարը:



Մինչդեռ, Պուշկինի լեռնանցքում գործարկված հողմակայանի հզորությունը կազմում է 2,6 մեգավատտ: Նախագիծը իրագործվել է Իրանի կառավարության ֆինանսական աջակցությամբ, որը այդ նպատակի համար հատկացրել էր 3,5 մլն դոլար: Կայանը կարող է էլեկտրաէներգիա արտադրել վայրկյանում 3-25 մետր արագությամբ քամու դեպքում: Լեռնանցքում նախատեսվում է ավելացներ հողմակայանների թիվը եւ կայանի հզորությունը հասցնել 90 մեգավատտի, հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը:
 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---