2 մայիսի 2013 - 12:32 AMT
Բաքվում ԱՄՆ դեսպանին հետ չեն կանչել

Մի շարք ԶԼՄ-ների հաղորդագրություններն այն մասին, որ Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Մորնինգսթարինհետ են կանչել Վաշինգտոն, անհիմն են: «Դեսպանն աշխատում էր բնականոն ռեժիմով, նրան Վաշինգտոն չեն կանչել և ինքը մտադիր չէ այնտեղ մեկնել»,-ասվում է ԱՄՆ դեսպանության հաղորդագրության մեջ, գրում է ANSPRESS-ը:

Ադրբեջանում մի շարք կայքեր գրել էին, թե իբր դեսպանին կանչում են հանձնարարականներ տալու համար նախագահական ընտրությունների շեմին Ռուսաստանի ակտիվացման հետ կապված: