2 մայիսի 2013 - 12:14 AMT
Թավրիզում ձերբակալվել է Ադրբեջանի ԳԱԱ աշխատակիցը

Նախօրեին Թավրիզում Իրանի անվտանգության ուժերը ձերբակալել են վեց անձանց, որոնցից երկուսն Ադրբեջանի քաղաքացիներ են: Ձերբակալվածների թվում է նաև Ադրբեջանի ԳԱԱ Նիզամիի անվան գրականության ինստիտուտի գիտաշխատող Հալեդե Հալեդն ու նրա աշխատակիցը:

Ձերբակալության պատճառը հայտնի չէ, հայտնում է gunaz.tv-ն: