2 մայիսի 2013 - 12:42 AMT
Իրանի նախկին նախագահ Հաշեմի Ռաֆսանջանին չի մասնակցի նախագահական ընտրություններին

Իրանի նախկին նախագահ Ալի Աքբար Հաշեմի Ռաֆսանջանին չի առաջադրի իր թեկնածությունը նախագահական ընտրություններին, հայտարարել է նրա օգնական Հասան Ռոհանին, հայտնում է Press TV-ին:

Ավելի վաղ Ռաֆսանջանին հայտարարել էր, որ չի բացառում իր թեկնածության առաջադրումը առաջիկա ընտրություններում:

Ռաֆսանջանին զբաղեցրել է Իրանի նախագահի պաշտոնը 1989-1997թթ.: 2005 թվականին նա առաջադրվել է երրորդ ժամկետի համար, սակայն տանուլ է տվել Մահմուդ Ահմադինեժադին:

Իրանում նախագահական ընտրությունները կանցնեն 2013թ. հունիսի 14-ին: