Լևոն Արոնյան. Ինձ համար մեծ պատիվ է հաղթել այսպիսի ուժեղ մրցաշարում

Լևոն Արոնյան. Ինձ համար մեծ պատիվ է հաղթել այսպիսի ուժեղ մրցաշարում

PanARMENIAN.Net - Լևոն Արոնյանը հայտարարել է, որ շատ ուրախ է Ալյոխինի մրցաշարում հաղթելու համար, քանի որ Ալյոխինն իր սիրած շախմատիստն է:

«Ամեն օր չեն հրավիրում մասնակցելու այսպիսի հիանալի մրցաշարերի: Թեև ես հասկանում էի, որ հոգնած եմ Լոնդոնից հետո: Եվ հետո ես սիրում եմ լինել Պետերբուրգում: Ինձ համար մեծ պատիվ է հաղթել այսպիսի ուժեղ մրցաշարում, առավել ևս, որ շատ եմ սիրում Ալյոխինին որպես շախմատիստի: Ինձ համար շատ հաճելի է և ուրախալի»,-ասել է Արոնյանը:

Արոնյանը մրցաշարում վաստակել է 5,5 միավոր և լրացուցիչ արդյունքներով առաջ անցել Բորիս Գելֆանդից:

«Լավ նյարդային համակարգը շատ կարևոր է: Երբեմն ինձ հաջողվում է հանգիստ լինել, երբեմն՝ ոչ: Հավակնորդների մրցաշարում ես հանգիստ չէի: Վճռական պարտիայում հաղթելու որևէ բաղադրատոմս չկա: Վերջին հանդիպմանն առանձնապես չեմ պատրաստվել, ուղղակի ցանկանում էի լավ խաղալ Մաքսիմի հետ, որի հետ ես վաղուց չէի հանդիպել»,-Արոնյանի խոսքն է մերջբերում «ՌԻԱ Նովոստին»:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---