2 մայիսի 2013 - 11:40 AMT
Հանդիպել են ՀՀ և ԼՂՀ ԱԳՆ ղեկավարները

Այսօր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը հանդիպել է աշխատանքային այցով Ստեփանակերտ ժամանած Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանին։

Հանդիպման ընթացքում տեղի է ունեցել մտքերի փոխանակում Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի միջև հակամարտության կարգավորման գործընթացի ներկա փուլի, ինչպես նաև երկու հայկական պետությունների արտաքին քաղաքականության մի շարք ակտուալ հարցերի շուրջ։

Կողմերը կարևորել են Արցախի և Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև փոխգործակցության ընդլայնումը՝ հանուն երկու պետությունների ղեկավարությունների կողմից նրանց առջև դրված խնդիրների իրականացման։