2 մայիսի 2013 - 12:13 AMT
Մայիսի 9-ի կապակցությամբ ՀՀ քաղաքացիները կհանգստանան չորս օր

Հայաստանի քաղաքացիների հանգիստը կազմակերպելու նպատակով վարչապետ Տիգրան Սարգսյանն առաջարկել է բացի մայիսի 9-ից, որը պաշտոնապես նշվում է որպես տոնական օր, հաջորդ օրը՝ մայիսի 10-ը ևս հայտարարել ոչ աշխատանքային: Ըստ նրա, դա թույլ կտա հանգստանալ 4 օր, իսկ փոխարենը ոչ աշխատանքային կլինի հաջորդ շաբաթ օրը՝ մայիսի 18-ը: