2 մայիսի 2013 - 13:22 AMT
Նատալի Պորտմանը գլխավոր դերը կկատարի «Մակբեթի» նոր էկրանավորման մեջ

Նատալի Պորտմանը գլխավոր դերը կկատարի «Մակբեթի» նոր էկրանավորման մեջ, հայտնում է Լենտա.ռու-ն՝ Screen Daily-ի վրա հղումով:

Ապրիլի 29-ին հայտնի դարձավ, որ Մակբեթի դերը կկատարի Մայք Ֆասբենդերը: Լեդի Մակբեթի դերի հավակնորդների անուններն այն ժամանակ չէին նշվում: Այժմ պարզ է դարձել որ Պորտմանն արդեն իսկ տվել է նկարահանվելու իր համաձայնությունը: «Մակբեթը» կէկրանավորի Ջասթին Կուրզելը: Նկարահանումները տեղի կունենան 2013թ.: