2 մայիսի 2013 - 16:54 AMT
ԱՄՆ-ն մտահոգված է թուրք դաշնակահար Ֆազիլ Սայի ձերբակալությամբ

ԱՄՆ-ն մտահոգված է թուրք դաշնակահար Ֆազիլ Սայի ձերբակալությամբ: «Մեզ մտահոգում է խոսքի ազատության հետ կապված ցանկացած պատիժ: Այլ կերպ ասած, մենք չենք հավատում, որ այդ արգելքները կարող են կապված լինել մարդու հիմնարար իրավունքների գոյության հետ»,-հայտարարել է Պետքարտուղարությունում տեղի ունեցած ճեպազրույցում մամուլի խոսնակ Պատրիկ Վենտրելը: Նա նշել է, որ ԱՄՆ-ն լիովին սատարում է խոսքի ազատությանը:

Հայտնի թուրք դաշնակահար Ֆազիլ Սայը ապրիլի 15-ին դատապարտվեց 10 ամսվա պայմանական ազատազրկման Twitter-ում իր արտահայտությունների համար, որոնք դատարանը ճանաչել է վիրավորական մահմեդականների զգացմունքների համար: Պայմանական պատիժը կարող է վերածվել իրականի, եթե 5 տարվա ընթացքում Սայը նման բան անի:

Դաշնակահարը Twitter-ում մեջբերել է Օմար Հայամի հետևյալ բառերը մեկնաբանությամբ. «Ասում ես, դրախտում գինու գետեր են հոսում: Իսկ մի՞թե դրախտը պանդոկ է»: