Վարդան Օսկանյան. Մենք չենք կարող երկիրը թողնել այս վիճակի մեջ

Վարդան Օսկանյան. Մենք չենք կարող երկիրը թողնել այս վիճակի մեջ

PanARMENIAN.Net - Եթե ԲՀԿ-ն մյուս ոչ իշխանական ուժերի հետ վերցնի քաղաքային իշխանությունը, քաղաքային համակարգում անհրաժեշտ արմատական փոփոխություն կլինի: Այս մասին Ազատության հրապարակում ընթացող «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հանրահավաքի ժամանակ ասել է ԲՀԿ ցուցակի առաջին համար Վարդան Օսկանյանը:

«Մենք կարող ենք հակակշիռներ ստեղծել, մրցակցություն ծավալել իշխող կուակցության նկատմամբ: Հնարավոր կլինի առավել արդյունավետ լուծել ժողովրդի առաջ ծառացած խնդիրները: Մենք պետք է արդեն հասունացած պետություն լինեինք, բայց այսօր մեր զարգացման, ժողովրդավարության ամրագրման, բարեկցության գլխավոր խոչընդոտը ոչ թե տնտեսական մենաշնորհն է, այլ կոռուպցիան և անարդարությունը»,- հայտարարել է Օսկանյանը:

Նրա խոսքով, ընտրում են ոչ թե պատգամավոր, այլ վարչապետ, որը կարող է ուրույն տնտեսական քաղաքակնություն վարել և իսկապես հակակշիռ լինել այսօրվա ձախողված քաղաքականությանը: «Երևանն իր անկախ քաղաքապետով, որը իշխող կուսակցության անդամը չէ, կարող է քաղաքը դարձնել ոչ թե կատարող, այլ ձևավորող: Մենք չենք կարող թողնել երկիրը այս վիճակի մեջ, մենք ոչ միայն այլընտրանք չունենք փոփոխություններ չանելու, այլ ժամանակ չունենք»,- ավելացրել է նա:

Օսկանյանը վստահեցրել է, որ ոչ թե մի անձ է պատասխանատվություն վերցնելու, այլ մի քաղաքկան թիմ՝ Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ, որն իր խոստումները կատարելու է:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---