Գագիկ Ծառուկյան. Ես ոչ մեկի առաջ պատասխանատվություն չունեմ, միայն ձեր ՝ ժողովրդի առաջ![]() 2 մայիսի 2013 - 18:55 AMT PanARMENIAN.Net - Ազատության հրապարակում ԲՀԿ հանրահավաքի ժամանակ ելույթ ունեցավ կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը: Նա հայտարարեց, որ ոչ մեկին հուսախաբ չի անելու: «Ինչ ասել ենք, մենք մեր ասածի տերն ենք լինելու: Քիչ ասել ենք, շատ արել ենք: Ես ոչ մեկի առաջ պատասխանատվություն չունեմ, միայն ձեր ՝ ժողովրդի առաջ: Ամենակարևորը դա է»,- հայտարարեց ԲՀԿ առաջնորդը: Նա խոստացավ, որ ԲՀԿ քաղաքապետը կաշառք չի վերցնլու, չի հղփանալու, իսկ եթե ժողորդին վերևից նայեն, աշխատանքից հեռացվելու են: Ծառուկյանը գտնում է, որ քաղաքացին պետք է իրեն գնահատված ու պաշտպանված զգա, իսկ թեկնածուներն իրենց պետք է կարողանան դնել սովորական քաղաքացու դերում, որ հասկանան մարդկանց սպասելիքները: «Ես իմ խոսքը պահել եմ, ձեր հարգանքն ու վստահությունը չեմ կորցնելու: Երևանում չկա չլուծվող խնդիր, բոլորը լուծելի են, միայն հարկավոր է ճիշտ ծրագիր, ճիշտ մարդիկ: Ունենք ուժեղ քաղաքական թիմ ու կարող ենք այդ բոլորն իրականացնել, բայց միասին պետք է լինենք: Մեր հայը արտագաղթի ճանապարհը պիտի մոռանա, պետք է կարողանանք միասնական, համախմբված ու կողք կողքի լինել: Մեր երկրում պետք է արդարություն լինի, մրցակցություն, որ ամեն մարդ կարողանա աշխատել և իր ընտանքիը պահել»,- ասաց Ծառուկյանը: Նա լավ քարոզարշավի համար շնորհակալություն հայտնեց իր թիմակիցներին, որ նրանք կարողացան սադրանքներից հեռու մնալ: «Մենք գնում ենք հաղթանակի»,- հայտարարեց նա: ԲՀԿ համակիրները կուսակցության ղեկավարի ելույթից հետո սկսեցին երթ՝ դեպի Հանրապետության հրապարակ: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |