3 մայիսի 2013 - 12:20 AMT
Երկու պայթյուն է որոտացել Դամասկոսի միջազգային օդանավակայանում

Երկու պայթյուն է որոտացել մայիսի 3-ին Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսում, ասվում է արաբական Al-Jazeera հեռուստաալիքի ինտերնետ կայքում: Տեսագրության մեջ երևում են օդանավակայնի վրա բարձրացող ծուխն ու բոցը:

Մեկ ինքնաթիռ է պայթել օդանավակայանում: Զոհերի ու տուժածների մասին ոչինչ չի ասվում: Որոշ տվյալներով պայթյունը տեղի է ունեցել օդանավակայանի հարևանությամբ գտնվող զինամթերքի պահեստում, հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:

Առնվազն 50 մարդ է զոհվել Սիրիայի բանակի ու գրոհայինների բախումների արդյունքում: Մոտ 50 մարդ, այդ թվում կանայք ու երեխաներ են զոհվել Բեյդա ավանի վրա կառավարական զորքերի գրոհի արդյունքում: