3 մայիսի 2013 - 10:02 AMT
Ավագանու ընտրությանը դիտորդական առաքելություն կիրականացնի 26 տեղական կազմակերպությունների 6466 դիտորդ

Մայիսի 5-ին նշանակված Երևանի ավագանու ընտրություններին դիտորդական առաքելություն կիրականացնեն 1 միջազգային և 26 տեղական կազմակերպություններ: Այս մասին PanARMENIAN.Net-ը տեղեկանում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի պաշտոնական կայքից:

Ավագանու ընտրությունները դիտարկող միակ միջազգային կազմակերպությունը «Եվրոպայի տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսն» է:

Տեղական կազմակերպությունների դիտորդների ընդհանուր թիվը 6466 է: Ավագանու ընտրություններին դիտորդական առաքելություն կիրականացնեն «Ընտրական համակարգեր կենտրոն», «Իրավակիրթ հասարակություն», «Հարմոնիա», «Համաչափ զարգացում համայնքային զարգացման», «Համահայկական երիտասարդական ասոցիացիա», «Էրեբունի» համայնքների զարգացման կենտրոն, «Տնտեսական և սոցիալական իրավունքի կենտրոն», «Կյանք» մարդու իրավունքների, քաղաքականության և հումանիտար պրոբլեմների միջազգային ասոցիացիա» և մի շարք այլ կազմակերպություններ: