8 դեկտեմբերի 2005 - 15:20 AMT
Դեկտեմբերի 12-ին պաշտոնական այցով Երեւան կժամանի Բելառուսի պաշտպանության նախարարը
Դեկտեմբերի 12-ին երկօրյա պաշտոնական այցով Հայաստան կժամանի Բելառուսի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Լեոնիդ Մալցեւի գլխավորած պատվիրակությունը: Այդ մասին հաղորդել է Հայաստանի պաշտպանության նախարարի մամլո քարտուղար, գնդապետ Սեյրան Շահսուվարյանը: Լ.Մալցեւը հանդիպումներ կունենա ՀՀ նախագահին առընթեր ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի եւ ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ: Այցի շրջանակներում բելառուսական պատվիրակությունը կայցելի Մատենադարան, ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտ, ինչպես նաեւ` Մայր Աթոռ Սբ Էջմիածին, ուր Բելառուսի պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակությանը կընդունի Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը: