2013թ. առաջին եռամսյակում բնակարանները Երևանում թանկացել են 1,5 տոկոսով

2013թ. առաջին եռամսյակում բնակարանները Երևանում թանկացել են 1,5 տոկոսով

PanARMENIAN.Net - 2013թ. առաջին եռամսյակում Հայաստանի անշարժ գույքի շուկայում իրականացվել է 40 792 գործարք, ինչն ավելի է 2012թ. նույն ժամանակաշրջանից 7,5 տոկոսով և պակաս է 20,5 տոկոսով 2012թ. չորրորդ եռամսյակից:

2013թ. հունվար-մարտին Երևան քաղաքում անշարժ գույքի առքուվաճառքի գործարքների 60,1 % -ն արձանագրվել են բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների նկատմամբ: Երևան քաղաքում 2013թ. առաջին եռամսյակում 2012թ. չորրորդ եռամսյակի համեմատ, բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների առքուվաճառքի գործարքների քանակն նվազել է 17 %-ով, իսկ 2012թ. առաջին եռամսյակիհամեմատ՝ 7,1տոկոսով:

Անշարժ գույքի կադաստրի պետական հանձնաժողովի տվյալների համաձայն, 2013-ի առաջին եռամսյակում Երևանի բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների 1 քմ միջին շուկայական արժեքը կազմել է 268 հազար դրամ, 2012թ. չորրորդ եռամսյակի 264 հազարի համեմատ: Հաշվետու շրջանում Երևանում 1 քմ միջին շուկայական գինը ավելացել է 1,5 տոկոսով:

Մայրաքաղաքի կենտրոնում 2013թ. առաջին եռամսյակում 1 քմ արժեքը կազմել է 424 հազար դրամ, Արաբկիր վարչական շրջանում՝ 352 հազար դրամ, Քանաքեռ-Զեյթուն՝ 280 հազար դրամ, Նորք-Մարաշ՝ 245 հազար դրամ, Ավան՝ 255 հազար դրամ, Էրեբունի՝ 245 հազար դրամ, Շենգավիթ՝ 251 հազար դրամ, Դավիթաշեն՝ 267 հազար դրամ, Աջափնյակ՝ 243 հազար դրամ: Ամենացածր գներն արձանագրվել են Մալաթիա-Սեբաստիա (236 հազար դրամ) և Նուբարաշեն (146 հազար դրամ) վարչական շրջաններում:

2012թ. առաջին եռամսյակում մարզերում վաճառվել են բազմաբնակարան բնակելի շենքերի 1 052 բնակարաններ, որոնց քանակը 2012թ. չորրորդ եռամսյակի համեմատ պակաս է 16,3 %-ով և 7,6 տոկոսով ավելի է 2012թ. առաջին եռամսյակում: Գնային ինդեքսների ուսումնասիրությունը թույլ է տալիս եզրակացնել, որ 2013թ. առաջին եռամսյակում հանրապետության քաղաքներում, բացառությամբ Երևանը, բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների, 1քմ մակերեսի հաշվարկով, շուկայական միջին գները, 2012թ. չորրորդ եռամսյակի համեմատ, աճել է 1,3 %-ով:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---