Կանադայում քննարկել են մի քանի տասնյակ հայկական եկեղեցիների գործունեությանը

Կանադայում քննարկել են մի քանի տասնյակ հայկական եկեղեցիների գործունեությանը

PanARMENIAN.Net - Ապրիլի 29-ին Կանադայում ՀՀ դեսպան Արմեն Եգանյանը հանդիպեց Կանադայի նորաստեղծ կրոնական ազատությունների գրասենյակի ղեկավար, դեսպան Էնդրյու Բեննետտին: Զրույցի ընթացքում Էնդրյու Բեննետտը նշեց, որ գրասենյակի ստեղծման նպատակն է ապահովել լայն դաշտ աշխարհում խղճի ազատության ոտնահարման դեպքերին լավագույնս արձագանքելու համար:

Ինչպես հայտնում է ԱԳՆ մամլո ծառայությունը, դեսպանները զրուցեցին Հայաստանում կրոնական ազատությունների պաշտպանության հարցերի շուրջ և դրականորեն արձանագրեցին Հայաստանեաց Առաքելական Եկեղեցու հետ մեկտեղ մուսուլմանական մզկիթի, հրեական սինագոգի, ուղղափառ եկեղեցու և այլ կրոնական կառույցների առկայության փաստը: Քննարկվեցին նաև Կանադայում մի քանի տասնյակ հայկական եկեղեցիների գործունեությանը, ինչպես նաև` Կանադայի հոգևոր-մշակութային կյանքում հայկական համայնքի լավագույնս ներգրավվածությանն առնչվող հարցեր:

Դեսպան Եգանյանը գրասենյակի ղեկավարին ներկայացրեց արտերկրում հայկական հոգևոր-մշակութային արժեքների պահպանության հետ կապված խնդիրները, մասնավորապես, գրասենյակի ղեկավարի ուշադրությունը հրավիրելով Ջուղայի հայկական գերեզմանների ու խաչքարերի ոչնչացման վրա: Դեսպան Եգանյանն ընդգծեց հոգևոր-մշակութային արժեքների ոչնչացման անթույլատրելիությունը և նմանատիպ բարբարոսությունները պատժելու և կանխելու հրատապությունը:

Հանդիպման ավարտին դեսպաններն ընդծեցին իրենց պատրաստակամությունը համագործակցել կրոնական ազատությունների և մշակութային արժեքների պաշտպանության ոլորտներում:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---