Արսեն Մանուկյանը ջիու-ջիցուի 4-րդ աշխարհի առաջնությունում դարձել է հաղթող

Արսեն Մանուկյանը ջիու-ջիցուի 4-րդ աշխարհի առաջնությունում դարձել է հաղթող

PanARMENIAN.Net - Ռուսաստանում տեղի ունեցած կոմբատ ջիու-ջիցուի 4-րդ աշխարհի առաջնությունում Արսեն Մանուկյանին հաջողվել է դառնալ չեմպիոն: Մինչև 56 կգ քաշային կարգում հանդես եկող մարզիկը 18 տ. բարձր տարիքային խմբում հավասարը չի ունեցել` հաղթելով 3 մենամարտերում: Նրա մրցակիցները ներկայացրել են Տաջիկստանը, Ղազախստանն ու Ռուսաստանը:

Աշխարհի առաջնությանը, որն անցկացվում է 4 տարին մեկ անգամ, մասնակցել են 24 երկրների մարզիկներ: Հայաստանը ներկայացրել է նաև Իշխան Հովհաննիսյանը, սակայն նա զիջել է հենց մեկնարկային մարտում:

Առաջնությանը մասնակցելու համար մարզիկները պետք է համապատասխան վարկանիշներ ունենային, Մանուկյանը Հայաստանի չեմպիոն է և Իրանում մասնակցել է սեմինարների, ինչն էլ թույլ է տվել նրան հանդես գալ Ռուսաստանում:

«Ես ջիու-ջիցույով զբաղվում եմ արդեն 5 տարի, ինձ մարզում է Ռուբեն Ծատուրյանը: Երբ նրա սանը` Ռուբեն Կոլյանը, որն աշխարհի կրկնակի չեմպիոն է, Եվրոպայի հաղթող ու աշխարհի գավաթակիր, եկավ Հայաստան, խորհուրդ տվեց, որ ես էլ տքնաջան մարզվեմ ու մասնակցեմ կարևոր միջազգային մրցաշարերի: Եվ դա ինձ մոտ ստացվեց»,- նշեց Մանուկյանը:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---