3 մայիսի 2013 - 14:07 AMT
Լիոնել Մեսին կարող է դառնալ Մադրիդի դեսպանը Օլիմպիադա-2020-ում

«Բարսելոնայի» ու Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսին կարող է դառնալ Մադրիդի դեսպանը Օլիմպիադա-2020 անցկացման համար պայքարում:

Ինչպես հայտնում է sport.es-ը, համապատասխան առաջարկ է արել ֆուտբոլիստին Իսպանիայի Ազգային օլիմպիական կոմիտեն:

Նրանք հուսով են, որ Մեսին կընդգրկվի պատվիրակության կազմում, որը սեպտեմբերին կմեկնի Բուենոս Այրես, որտեղ հայտնի կդառնա Օլիմպիադայի մայրաքաղաքի անունը, հայտնում է gazeta.ru-ն: