Հալեպում կրակոցներից հայ է զոհվել 3 մայիսի 2013 - 13:14 AMT PanARMENIAN.Net - Երեկ Հալեպի Ալ-Ռաշիտի շրջանում կեսօրից հետո սկսված կրակոցների ժամանակ զոհվել է 1956 թվականին ծնված հալեպահայ Ռաֆֆի Տաղլյանը: Այս մասին PanARMENIAN.Net ը տեղեկանում է Սիրիայի ազգային առաջնորդարանի մամուլի ծառայությունից: Վերջին շրջանում հատկապես Հալեպի օդանավակայանի շուրջ են տեղի ունենում ընդդիմադիրների ու կառավարական ուժերի բախումները: Լուրջ մարտեր են ընթանում օդանավակայանի վերահոսկողության համար: Հայկական թաղամասում ևս պարբերաբար մարտեր են ընթացել, պայթյուններ են եղել, նաև դիպուկահարներ են աշխատել: Սիրիայում մոտ երկու տարի ընդդիմադիրների և կառավարական ուժերի միջև շարունակվող բախումների հետևանքով զոհերի թիվն արդեն անցնում է 70.000-ը, իսկ զոհված հայերը 40-ից ավելի են: Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին Ամենաընթերցվողը բաժնում | Պուտինն ընդլայնել է առանց վիզայի ռեժիմը Վրաստանի քաղաքացիների համար Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից՝ հոկտեմբերի 10–ից ՄԻՊ–ը պարզաբանումներ կպահանջի իրավասու մարմիններից Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցում կատարվածի մասով ԿԳՄՍՆ-ն մտահոգիչ է համարում երեխաների ներկայությամբ տեղի ունեցած հատուկ գործողության վերաբերյալ ահազանգերը Բադասյանը` ՀՀ–ում կոկաինի հայտնվելու մասին. Բոլոր բեռները ստուգել անհնար է Նա խորհուրդ է տվել համացանցում որոնման համակարգի միջոցով պարզել, թե տարեկան քանի տոննա թմրանյութ է մտնում ԵՄ Զբոսաշրջության ոլորտում կստեղծվի հավասար մրցակցային դաշտ՝ հյուրանոցային որակյալ ծառայությունների համար Շատերը միջին և միջինից ցածր են գնահատել կացության ծառայությունների հետ կապված հարցադրումները |