Արմեն Ռուստամյանը` հետընտրական դաշինք կազմելու հնարավորության մասին. Դեռ պարզ չէ՝ ինչ կլինի![]() 3 մայիսի 2013 - 14:05 AMT PanARMENIAN.Net - ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար, Երևանի ավագանու ընտրություններում «Դաշնակցության» ցուցակի առաջին համար Արմեն Ռուստամյանը կարծում է, որ ոչ իշխանական ուժերը իրենց ջանքերը պետք է միավորվեն` հետագայում պտուղները քաղելու համար: «Եթե վերահսկվի ընտրությունների ողջ ընթացքը, ապա իշխանությունը չի կազմի մեծամասնություն: Մնացյած ոչ իշխանական ուժերը ևս չեն կարող ստանալ հիսուն տոկոսից ավելի, հետևաբար շահեկան է գոնե հետընտրական դաշինք կազմելը: Նախընտրական դաշինքը չստացվեց, իսկ հետընտրական դաշինքի վերաբերյալ քաղաքական ուժերի կողմից կցկտուր հայտարարություններ են արվում, դեռ պարզ չէ՝ ինչ կլինի»,- այսօր ԱԺ ավանդական ճեպազրույցների ժամանակ ասաց Արմեն Ռուստամյանը: Ըստ ՀՅԴ թեկնածուի` համախմբվել չի ստացվում, քանի որ յուրաքանչյուր քաղաքական ուժ ինքն է ցանկանում իշխանություն լինել: Անդրադառնալով իրենց հասցեին հնչող քննադատություններին, որ նախագահի ընտրություններին չեն մասնակցել, նա նշեց, որ երբ ՀՅԴ-ն թեկնածու չառաջադրեց, բոլորին թվաց, թե նախագահի թեկնածու չունեն, բայց իրականում ՀՅԴ-ն ասում էր և ասում է, որ անպայման չէ, որ հենց իրենք գան իշխանության, յոթ կետ էին առաջարկում: «Եթե Սերժ Սարգսյանն էլ իրականացնի այդ յոթ կետերը, բռավո կասենք»,- նկատեց նա: Ինչ վերաբերում է ընդդիմության կողմից ընդդիմությանը քննադատելուն, ապա մի բան է տարբերությունները նշելը, մեկ այլ քան` սև քարոզչություն անելը: «Նման դեպքեր եղել են, բայց հուսով եմ, որ սահմանափակ տիրույթում կմնան և չեն ձախողի հետընտրական միավորումը»,- եզրափակեց ՀՅԴ թեկնածուն: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |