Մանկատան տասնյակ շրջանավարտներ պահանջում են իրենց բնակարանները

Մանկատան տասնյակ շրջանավարտներ պահանջում են իրենց բնակարանները

PanARMENIAN.Net - Երեկ մանկատան տասնյակ շրջանավարտներ բողոքի ակցիա էին կազմակերպել Կառավարության շենքի դիմաց՝ պահանջելով օրենքով իրենց հասանելիք բնակարանները: Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը մշտապես ուշադրության կենտրոնում է պահում մանկատան շրջանավարտներին բնակարանով ապահովելու խնդիրը։ Այս մասին PanARMENIAN.Net ին հայտնում են ՄԻՊ գրասենյակից և տեղեկացնում, որ պաշտպանի միջամտությամբ վերջին մի քանի ամսվա ընթացքում 5 մանկատան շրջանավարտներ ապահովվել են բնակարաններով:«Սակայն մեր ունեցած տվյալներով «Պետական աջակցություն մանկատան շրջանավարտների» ծրագրի շահառու է համարվում հանրապետության մանկատների 270 շրջանավարտ: Այսինքն՝ դեռ կան հարյուրավոր մանկատան շրջանավարտներ, որոնք բնակարանի կարիք ունեն», - նշված է ՄԻՊ գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ:

Մանկատան շրջանավարտները հայտնում են իրենց մտահոգությունն այն մասին, որ նախկինում սահմանված հերթագրման կարգը չեղյալ է համարվելու, և արդեն իսկ հերթագրված շրջանավարտները չեն կարողանա ստանալ իրենց հասանելիք բնակարանները: Բացի այդ բողոքում էին, որ համաձայն իրենց տեղեկությունների, մանկատան շրջանավարտների համար կառուցված շենքը օտարվելու է և վաճառվելու է այլ քաղաքացիների:

Այս և մի շարք այլ խնդիրներ պարզաբանելու նպատակով պաշտպանը դիմել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն՝ խնդրելով տրամադրել համապարփակ տեղեկություն կատարված և նախատեսվող փոփոխությունների մասին:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---