ԲՀԿ-ն պատրա՞ստ է զիջել քաղաքապետի պաշտոնը. Նաիրա Զոհրաբյանն ասում է` ոչինչ բացառել պետք չէ![]() 3 մայիսի 2013 - 14:22 AMT PanARMENIAN.Net - ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը Երևանի ավագանու ընտրություններին ԲՀԿ քարոզարշավը հաջողված է համարում: «Մենք երևանցուն հասցրեցինք այն «մեսիջը», որ ավագանու ընտրությունները քաղաքական են և ոչ թե աղբ թափողի»,- ԱԺ ճեպազրույցների ժամանակ հայտարարեց նա: ԲՀԿ-ում վստահ են, որ մեծամասնություն կկազմեն: Ինչ վերաբերում է ոչ իշխանական ուժերի հետ հետընտրական դաշիքին, ապա այն հնարավոր է: Հարցին, թե ի՞նչ է արել նախորդ տարիներին ԲՀԿ-ն ավագանիում, Նաիրա Զոհրաբյանը պատասխանեց, որ 17 հոգով ինչի հնարավորություն ունեցել են, այն էլ արել են. «Մենք պատահական չենք ասում, որ պետք է քաղաքական ուժի մենաշնորհը կոտրել»: Քվերակության օրը, ըստ Նաիրա Զոհրաբյանի, ընտակեղծարարների բանդան հանվելու է ի զեն, սակայն չպետք է հուսահատվել, պետք է պայքարել. «Մենք միաիտ չենք և շատ լավ գիտենք, որ շատ բան արվում է մինչև ընտրությունների օրը»: Անդրադառնալով նախօրեին ԲՀԿ հանրահավաքին, Նաիրա Զոհրաբյանն ապատեղեկատվություն համարեց այն լուրերը, թե երեկվա ԲՀԿ հանրահավաքի մասնակիցներին գումար են տվել և ավտոբուսներով բերել այլ քաղաքներից: «ԲՀԿ-ն ողջ քարոզարշավի ընթացքում հետևել ու սպասել է այդ հակաքարոզչական երևույթներին: Մեր ակտիվիստները հագել էին ԲՀԿ շապիկներ, ի՞նչն է զարմանալի»,- ասաց նա: Ինչ վերաբերում է ՀԱԿ-ի և ԲՀԿ-ի միջև առկա համակրանքին, ԲՀԿ խմբակցության քարտուղարն ասաց, որ իրենք ճիշտ համագործակցում են, և իշխանության բոլոր փորձերը` սեպ խրելու ԲՀԿ-ՀԱԿ-ՀՅԴ համագործակցության միջև չի ստացվի: Նաիրա Զոհրաբյանը նկատեց, որ «Ժառանգություն» կուսակցության օրակարգը ԲՀԿ-ի համար դեռևս հասկանալի չէ, սակայն նա հույս հայտնեց, որ ընտրություններից հետո համագործակցության եզրեր կգտնվեն: Հարցին`ԲՀԿ-ն պատրա՞ստ է ընտրություններից հետո քաղաքապետի պաշտոնը զիջել այլ կուսակցության, Նաիրա Զոհրաբյանը պատասխանեց, որ դեռ վաղ է խոսել այդ մասին, բայց ոչինչ բացառել պետք չէ: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |